«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան

«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Հիշեցնենք, որ այսօր տեղ է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որտեղ որպես թեկնածու առաջադրվել էին ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը: ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը:

Էդգար Շաթիրյանի ճեպազրույցը

Leave a Comment