ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ցանկացած հարձակման Իրանի պատասխանը կլինի այնպիսին, որ նրա հրթիռները կհասնեն Եվրոպա, իսկ նավթի գինը կգերազանցի 150 դոլարը: Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) անդամ Հոսեյնալի Հաջի Դելիգանին:
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) կողմից որևէ ապակառուցողական գործողության կամ հարձակման դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը կլինի այնպիսին, որ պատասխան հրթիռների հեռահարությունը կհասնի Եվրոպա, և դա կհանգեցնի նրան, որ նավթի գինը կգերազանցի 150 դոլարի նշագիծը», – ասել է նա իրանական Tasnim լրատվական գործակալության հետ զրույցում։
Պատգամավորի խոսքով՝ Իրանը կսկսի «ռազմավարական պատասխան». պատասխանը կլինի ոչ թե պարզապես համաչափ, այլ լայնածավալ և բազմակի՝ անկախ աշխարհագրությունից։