Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ, 68-ամյա Կոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Տաշիման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել նաև Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում, սակայն շատ վաղ՝ 25 տարեկանում է ավարտել կարիերան։ Նա Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն է եղել 2016-ից մինչև 2024 թվականը։

ՈՒԵՖԱ-ն դեռ կարող է մեկ այլ թեկնածու առաջադրել մինչև նոյեմբերի 18-ը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Կոզո Տաշիման վայելում է մի քանի եվրոպական ֆեդերացիաների աջակցությունը: ՈՒԵՖԱ-ն տեղյակ է, որ նա պլանավորում էր առաջադրվել։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտին։

Leave a Comment