Առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն. Ավանեսյան

Առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն. Ավանեսյան

«Ինձ համար առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն, իսկ բուժօգնության կազմակերպման գործընթացը` հնարավորինս պարզ և հասանելի քաղաքացու համար: Առողջապահական համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին և, մենք պետք է դրսևորենք ճկունություն, խնդիրները արձանագրելու, բարձրաձայնելու և լուծում տալու հարցում»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը` թերապևտիկ մասնագիտությունների բլոկի ԱՆ խորհրդատուների հետ հանդիպմանը:

Նախարարը կարևորել է ապահովագրության գործարկման այս շրջանում մասնագետների կողմից նեղ ոլորտային խնդիրների արձանագրումը և լավարկմանը միտված մտքերը, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն կլինիկական գործելակարգերում:

Համատեղ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկմանը մասնակցում էին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց նաև մասնագիտական ասոցիացիաների ակտիվ ներգրավման և նման ձևաչափով աշխատանքի շարունակականության կարևորությունը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment