Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ – Tsayg

Ֆրանսիայի ամբողջ տարածքում հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Նախօրեին, իշխանությունների գնահատմամբ, շուրջ 575000 ցուցարար մասնակցել են բողոքի ակցիաներին: Դրանք համեմատաբար խաղաղ են անցել՝ չնայած որոշ քաղաքներում բախումներ են գրանցվել:

Աշխատողները նաև գործադուլ են հայտարարել, ինչը հանգեցրել է մի շարք դպրոցների, համալսարանների, երկաթուղիների և հիվանդանոցների աշխատանքի սահմանափակմանը:

Բողոքի ակցիաներին մասնակցում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած ուսանողներից, մինչև արհմիություններ և դեղին բաճկոնավորներ:

Leave a Comment