Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Ռաֆինյան 2022 թվականից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 190 հանդպում ու դարձել 94 գոլի հեղինակ: Կատալոնական ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր ու մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: