Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչ


Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են Թուրքիայի նահանգապետարանի վարչակազմում։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակվողը պոմպային հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի՝ կարմիր ավտոմեքենայով։ Կասկածյալը հետախուզվում է։

Նախնական տեղեկություններով՝ մահացածների թվում երկու ուսուցիչ կա։


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Leave a Comment