Գերմանիայում եւ Ավստրիայում հրատարակվող քաղաքական ձախ հոսանքին պատկանող գերմանալեզու Jungle world շաբաթաթերթի 40-րդ համարը Հայաստանի մասին է: Գունազարդ հանդեսը լայն հայացքով է անդրադառնում Հայաստանի Հանրապետությանը՝ այն հակիրճ ներկայացնելով «նոր սկզբի եւ պատերազմի սպառնալիքի միջեւ, շատ թշնամիներ եւ բազմաթիվ անելիքներ ունեցող մի երկրի: Երեք տարի առաջ ադրբեջանական բանակը տեղահանեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այդ ժամանակվանից ցայսօր խաղաղության բանակցություններ են թեեւ, սակայն ադրբեջանական ռեժիմի սարսափելի սպառնալիքները նոր պատերազմով վախեցնում են շատերին: Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, սակայն ՀՀ-ում տնտեսական ծաղկունք է, իսկ ժողովրդավարության համար պայքարը շարունակվում է» գրում է Jungle world -ը:
Շաբաթաթերթն անդրադառնում է հետեւյալ թեմաներին՝ «Բանակցություններ «երկաթե բռունցքով». Փոլ Սայմոնի «Խաղաղության բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»: «Երեւանի ժողովրդավարության հստակ օրինակը». Յոհաննես Սայմոնի «Ժողովրդսվարությունը Հայաստանում»: «Արցախ վերադարձ չկա». Մարկուս Լատտոնի «Տեղահանվածները Հայաստանում»: «Դրկից թշնամին». Բիրգեր Շյութցի « Լեռնային Ղարաբաղի գերյալների հետ»:
Շաբաթաթերթն բազմաթիվ հոդվածներով անդրադառնում է նաեւ ներհայաստանյան կյանքին՝ վարդագույն քաղաքի երիտասարդությանը զբաղեցնող թեմաներին, կանանց առօրա հոգսերին: Հոդվածների վերնագրերը պատմում են՝« Հայաստանը և նրա ձախողված առողջապահական բարեփոխումները», «Իրանցիները Հայաստանում», «Արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների արդյունաբերությունը», «Ռուսներն աքսորում», «Հայոց լեզուն» եւ այլն: Հարուստ համար է ստացվել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ