Դեմոկրատները լայնածավալ հետաքննություն են պատրաստում Թրամփի և Մասկի դեմ․ Reuters

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչները նյութեր են պատրաստում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործողությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու համար։ Այս քննություններում կարող են ներգրավվել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և Թրամփի ընտանիքի անդամները, հայտնում է Reuters գործակալությունը՝ հիմնվելով տասնյակ կոնգրեսականների, իրավաբանների և քաղաքական խորհրդատուների մեկնաբանությունների վրա։

Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցության շատ անդամներ ավելի վաղ կոչ են արել նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո սկսել Թրամփի իմպիչմենտի (պաշտոնանկության) գործընթացը, սակայն նախապատվությունը տվել են նախապես բոլոր իրավական հիմքերը հավաքելուն, որոնք կարող են ներառել մեղադրանքներ ԱՄՆ նախագահի որդիների, Մասկի և Սպիտակ տան բազմաթիվ աշխատակիցների դեմ։

«Մենք ակնկալում ենք ագրեսիվ և լայնածավալ հետաքննությունների հսկայական ծավալ, որոնք թիրախավորելու են ինչպես նախագահի վարչակազմը, այնպես էլ մասնավոր հատվածը»,- Reuters-ին հայտնել է կոնգրեսական վերահսկողության հարցերով Arnold & Porter ամերիկյան ընկերության մասնագետ Ռեյչել Քոթոնը։

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը միջանկյալ ընտրությունների արդյունքներով մեծամասնություն է ստացել Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում։ Թրամփը ճանաչել է ընտրությունների արդյունքները։ Դեմոկրատները հաղթանակ են տարել նույնիսկ ավանդաբար հանրապետական համարվող նահանգներում։

Leave a Comment