Նյու Յորքում հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս յոթը՝ տուժել։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։

Հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքում։ Նախնական տվյալներով՝ կրակը տարածվել է երկրորդ հարկից, այնուհետև ընդգրկել ամբողջ շինությունը։

Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու լիթիում-իոնային մարտկոց։ Իշխանությունները պարզում են՝ արդյոք դրանք կարող էին հրդեհի պատճառ դառնալ։

Leave a Comment