Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում։ Արևմտյան երկրներն ու դաշինքները, որոնք ամեն կերպ փորձում են ներթափանցել տարածաշրջան՝ իրենց ռազմական կառուցման և կառավարման չափանիշներով, պարզապես չեն կարողանա ապահովել դրա կայունությունը, ավելին՝ մտադիր էլ չեն դա անել։
Դա պայմանավորված է նաև ակնհայտ աշխարհագրական պատճառներով, իսկ նրանց քաղաքական նպատակներն ու խնդիրները միանգամայն այլ են։ Հետևաբար, բոլոր գործոնների համադրությամբ կարելի է ասել, որ նրանք չեն ապահովի այդ անվտանգությունը», – ասել է նա։