ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Կարեն Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի հեղինակավոր՝ «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում։ Նա հանդես է եկել մինչև 73 կգ քաշայինների կարգում։ Նշենք, որ Կարեն Գաալստյանը սպորտի վարպետ է, ներկայացնում է ՌԴ-ի Բաշկորտոստանի հանրապետությունը։

Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է աշխարհի 59 երկրի 374 մարզիկ։

Ռուսաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է երկրի պետական դրոշի ներքո, իսկ հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ հնչել է ազգային օրհներգը։

Leave a Comment