Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի շահերը կապահովվեն ցանկացած դեպքում

Ռուսաստանի շահերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում չեն կարող կապված լինել Միացյալ Նահանգներում իրավիճակի հետ. դրանք կապահովվեն ցանկացած դեպքում՝ կամ ռազմական, կամ խաղաղ ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, Ռուսաստանի Դաշնության շահերի ապահովումը Ուկրաինայի հետ կապված հարցերում չի կարող կապված լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավիճակի հետ։ Մեր շահերը կապահովվեն ցանկացած դեպքում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքների մասին հարցին։

«Ռուսաստանի շահերը կապահովվեն կամ հատուկ ռազմական գործողությունը շարունակելով, կամ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում ինչ-որ մեկը քաղաքական կամք ցուցաբերի և քաղաքական պատասխանատվություն ստանձնի», – նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը բացարձակապես ինքնիշխան պետություն է և նախընտրում է իր շահերը խաղաղ ճանապարհով ապահովել, բայց «մինչ օրս դա հնարավոր չի եղել, այդ պատճառով էլ անցկացվում է հատուկ ռազմական գործողություն»։

Leave a Comment