Հայաստանի քաղաքացիներն ավելի են մոտեցել ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորությանը․ Մարթա Կոս

Հայաստանի քաղաքացիներն ավելի են մոտեցել Եվրամիության երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորությանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով Հայաստանում կենսաչափական նոր անձնագրերի ներդրմանը։

Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այժմ հնարավորություն կունենան ստանալու նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կարագացնեն սահմանային ստուգումները և կհեշտացնեն ուղևորությունները, նշել է եվրահանձնակատարը։

«Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերը, և մենք այդ ընտրությունը դարձնում ենք նշանակալի իր ժողովրդի համար»,- գրել է Մարթա Կոսը։

Leave a Comment