Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

5 Նոյեմբերի, 2026

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի հայտարարությամբ մի շարք կոնկրետ հարցեր են բարձրացրել, դրանց պատասխանները մինչ օրս չեն ստացել։

«ԵԱՏՄ մեր գործընկերների համար մինչ օրս անհասկանալի է պաշտոնական Երևանի մտքի ընթացքը։ Նույնիսկ առօրյա տրամաբանությամբ՝ նախ պետք է սեփական ժողովրդից կարծիք հարցնել, ապա միայն ինչ-որ գործողություններ ձեռնարկել»,– նշել է Զախարովան։

Նա, ըստ էության, քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հանրությանը մոլորեցնելու համար։

Leave a Comment