Նոր կենսաչափական անձնագրերը Հայաստանին կմոտեցնեն առանց վիզայի Եվրոպային. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի են մոտեցել Եվրամիություն առանց վիզայի մեկնելու հնարավորությանը։

«Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ ընտրության արդյունքները զգան Հայաստանի քաղաքացիները»,- գրել է Կոսը՝ ընդգծելով, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում կներդրվեն նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կհեշտացնեն սահմանային անցումն ու միջազգային ճանապարհորդությունները։

Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է կենսաչափական անձնագրերի նոր համակարգը, որը, իշխանության պնդմամբ, համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին։

Leave a Comment