
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնաբանել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պարտությունը՝ դրա հիմնական պատճառը համարելով Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած պատերազմը։
Վենսը X սոցիալական ցանցում հրապարակած ծավալուն գրառման մեջ նշել է, որ կուսակցության պարտության պատճառներն ակնհայտ են, և հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ ցանկացած անկեղծ քննարկում պետք է սկսել հենց այդ հանգամանքի գիտակցումից։
«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ Բոլորը գիտեն, թե ինչու մենք պարտվեցինք, և ցանկացած անկեղծ քննարկում այն մասին, թե ինչպես ենք շարժվելու առաջ, պետք է սկսվի հենց այդ կետից»,-գրել է ԱՄՆ փոխնախագահը միջանկյալ ընտրություններից հետո։