Տեսանյութ. Սրբուհի Գալյանը ՀՀ պատմության մեջ մնալու է որպես ալիևյան սահմանադրություն գրող. Քրիստինե Վարդանյան

Հուսով եմ՝ տիկին Գալյանը հաջորդիվ չի սպառնա «չոքացնել և կզացնել» ընդդիմադիրներին, այնուամենայնիվ, նա ՀՀ պատմության մեջ մնալու է որպես ալիևյան սահմանադրություն գրող. գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա բերել է այլ երկրների օրինակները, երբ ազգերը չեն հրաժարվել իրենց Հայրենիքը վերադարձնելու նպատակներից և դրանք ամրագրել են իրենց օրենքներում՝ չվախենալով «օկուպանտ», «ծավալապաշտ», «ագրեսոր» հորջորջվելուց։

Հունաստանի հռչակագրի մեջ գրված է. «Հույները հրաժարվում են ընդունել իրենց ստորադաս գոյությունը եւ կոչ են անում միավորվել հանուն Թուրքիայի դեմ զինված դիմադրության»: Թուրքիան եւ Հունաստանը այսօր նույն ռազմական դաշինքում են, նույն քաղաքական դաշինքում են եվրոպական կառույցներում: Այսինքն, այս հռչակագիրը չի փոխվել եւ ամենեւին չի խանգարել երկրների հարաբերություններին:

Բելգիայի հռչակագրում այսպիսի նախադասություն կա. «Բելգիայի տարածքը կընդգրկի ամբողջությամբ այն գավառները, որոնք կազմում են Նիդերլանդների Միացյալ Թագավորության բելգիական մասը»: Սրանից մեծ պահանջատիրությո՞ւն: Եվ այդ հռչակագիրը մինչեւ հիմա գործում է:

Իռլանդիայի հռչակագիր. «Անգլիայի կառավարությունը ինչպես նախկինում, հիմնված է եղել ուժի եւ խարդախության վրա եւ պահպանվում է ռազմական բռնապետության շնորհիվ»:

Հայիթիի հռչակագրի տեքստը. «Մահվան ենթարկել բոլոր նրանց, ովքեր ծնվել են ֆրանսիացի, որոնց սրբապիղծ ոտքը տրորում է Ազատության երկիրը: Թող սա լինի մեր աղաղակը: Անեծք ֆրանսիական անվանը, հավերժ ատելություն Ֆրանսիային:

Եվ Ֆիլիպինների հռչակագիրը. «Դավաճան են ճանաչվում բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ԱՄՆ-ի, Իսպանիայի, ցանկացած օտար երկրների կառավարությունը»:

Leave a Comment