
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 2026 թվականի ավարտից հետո կդադարեցնի Իսրայելին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
Ինչպես գրում է Reuters-ը, Թրամփը երեքշաբթի օրը նշել է, որ համաձայնության է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ այս տարվա ավարտից հետո Իսրայելին տարեկան տրամադրվող 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը դադարեցնելու շուրջ։ ԱՄՆ-ն, սակայն, կշարունակի զենք վաճառել իր մերձավորարևելյան դաշնակցին։
Անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացվող միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքներով կորոշվի Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը, Թրամփը ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։ Մասնավորապես, հստակ չէ, թե կոնկրետ ինչ ֆինանսավորման մասին է խոսքը։
Իսրայելին տարեկան 3.8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի սեպտեմբերը և պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է նախատեսվում դադարեցնել այդ ֆինանսավորումը 2026 թվականի ավարտից հետո։
Թրամփի հայտարարության վերաբերյալ Իսրայելի կառավարության պաշտոնական արձագանքը, ինչպես նաև որոշման իրականացման հնարավոր մեխանիզմները դեռևս հայտնի չեն։