Իրանը գոհ չէ իր առաջ քաշած պայմաններին ԱՄՆ-ի տված պատասխանից. Ռեզայի

Իրանը դժգոհ է Թեհրանի առաջ քաշած պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքից. Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ընդունի այդ պայմանները, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը համոզիչ չէր։ Նրանք պետք է լիարժեք և հստակ պատասխան տան Իրանի առաջադրած յոթ պայմաններին։ Միայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի», — գրել է Ռեզային իր Telegram ալիքում։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ արձագանքի մասին է խոսքը, թեև ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսն ավելի վաղ նամակ էր ուղարկել Ռեզայիին։

Leave a Comment