Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կդադարեցնի Իսրայելի ֆինանսավորումը

Մինչև 2026 թվականի ավարտը Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսրայելին տրամադրվող տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչ վերաբերում է Իսրայելին կատարվող վճարումներին, ապա մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ըստ որի՝ մենք տարեկան 4 միլիարդ դոլար ենք վճարում Իսրայելին։ Մի քանի ամիս առաջ պայմանավորվեցինք, որ կդադարեցնենք վճարումները, և նրանք դեմ չեն դրան, քանի որ դարձել են շատ հաջողակ երկիր։

Մինչև տարեվերջ մենք կդադարեցնենք վճարումները Իսրայելին», — ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե օգնության որ տեսակի մասին է խոսքը։

Leave a Comment