Հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել են ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի աշխատակազմերի բյուջետային հատկացումները

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ աշխատակազմի ծախսերի համար 2027 թվականին նախատեսվում է հատկացնել 24 մլրդ 250 մլն 396 հազար դրամ, որը նախորդ տարվա բյուջետային հատկացումից պակաս է 1 մլրդ 656 մլն դրամով։ Վարչապետի աշխատակազմն այս բյուջեով նախատեսում է իրականացնել 10 ծրագիր և 47 միջոցառում։

Լիլիթ Մակունցը ներկայացրել է առաջիկա տարում իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այնուհետև պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի տեղեկացմամբ աշխատակազմը 2027 թվականին իրականացնելու է 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։ «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման համար ներկայացվել է 1 մլրդ 719 մլն դրամի հայտ, իսկ «Նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման համար՝ 75 մլն դրամի հայտ։

Խաչատուր Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Leave a Comment