ԱՄՆ-ի ահաբեկչության մասին նախազգուշացումը «կառուցողական է». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների՝ «Ցարիցինո» զբոսայգում նախապատրաստվող հարձակման մասին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը փոխանցած նախազգուշացումը վկայում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա կառուցողական համագործակցության մասին։

«Իսկ դուք կարծում եք՝ ոչ՞։ Սա հատուկ ծառայությունների բնականոն աշխատանքն է»,- ասել է Լավրովը լրագրողների հետ զրույցում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն իր հերթին նույնպես նախազգուշացրել է ԱՄՆ-ին իր տարածքում հնարավոր ահաբեկչական հարձակումների և սպառնալիքների մասին։

Leave a Comment