Ես ակնկալում էի այստեղ տեսնել տիկին դատախազին։ Վերջին հաշվով, դատախազին ընտրել է Ազգային ժողովը։ Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը”
Նա նշել է, որ գլխավոր դատախազի՝ Ազգային ժողովում չլինելու վերաբերյալ իր կարծիքով երկու հնարավոր պատճառ կա։
«Կամ տիկին Ջուլակյանին ասել են, որ դու էլ չես լինելու գլխավոր դատախազ, այսինքն՝ մյուս անգամ ընտրվելու խնդիր չունես, կամ ՔՊ-ականները վստահ են, որ էլի խնդիր չեն ունենալու։ Որովհետև եթե անգամ օրենքում նշված չէ, վերջին հաշվով այս մարմինն է իրեն ընտրել, և եթե հետո ներկայացնեն, նորից ընտրելու»,- ասել է պատգամավորը։
Ղազինյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև Հայաստանի իրականությունը՝ ընդգծելով, որ տարօրինակ է, երբ պետական մարմնի առաջին դեմքը չի որոշում բյուջետային ծախսերը։