«Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելը սրտի կանգ է ունեցել «Անդորրայի» դեմ Իսպանիայի Սեգունդայի 12-րդ տուրի հանդիպման վերջնամասում: Ավելացված ժամանակում 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ծնկով հարված է ստացել «Անդորրայի» դարպասապահի Խեսուս Օվոնոյից և կորցրել է գիտակցությունը։ Օվոնոն կարմիր քարտ է ստացել կոպիտ խաղի համար։ Դե Միգելն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը կայուն է, հաղորդում է «Տեներիֆեի» մամուլի ծառայությունը։ «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումը անավարտ է մնացել։ Խաղի դադարեցման պահին հաշիվը եղել է 2:2: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը եղել է դաշտի տերերի փոխարինողների թվում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
🔵⚪️ | Golpe fortísimo de Owono sobre Jesús de Miguel que hace que salten todas las alarmas. 🇪🇸👀
🙏🏼 Pronta recuperación a Jesús y que todo quede en un susto
🏟️ Tenerife – Andorra https://t.co/NXopIJ7p9H
— Laliga News (@laligaa_neews) November 2, 2026