Տնտեսագիտություն. գիտություն, որը երբեք չի հնանում․ «Մասնագիտություն»

Տնտեսագիտություն. գիտություն հասարակության տնտեսական գործունեության և տնտեսական հարաբերությունների մասին։ Սկիզբ առնելով դեռևս անտիկ ժամանակաշրջանում՝ ժամանակի ընթացքում չի կորցրել իր արդիականությունը, շարունակում է գլխավորել նախընտրելի մասնագիտությունների ցանկն ու արդիական կլինի նաև ապագայում:

Տնտեսագետի անչափ յուրահատուկ մասնագիտությունը կյանքի բոլոր ոլորտներում պահանջված է, համարվում է շահավետ և նաև նորաձև: Ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և հմտություններ՝ հաճույքով կուսումնասիրեք տնտեսագիտության տարաբնույթ ճյուղերը և կգրանցեք հաջողություններ տնտեսագիտության ոլորտում:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գոհար Շուշանյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության ամբիոնի դասախոս Գոհար Հարությունյանը:

Leave a Comment