Նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը հինգ դատավորի կազմով մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ։ Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ եւ այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ եւ հետագա գանգատների քննության համար։
Ադրբեջանը, որը ամենաբարձր մակարդակով հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին եւ դադարեցրել էր համագործակցությունը ԵԽ նախարարների կոմիտեի հետ, տեղն եկած ժամանակ հիշում է իրավական պրոցեսների կարեւորության մասին ու բողոքներ ներկայացնում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: