Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե այդ ի՞նչ ծանր աշխատանք է ինքը կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման հնարավոր չէ կատարել։
Հիշեցնենք, որ Մակունցի աշխատավարձը բարձրացել է 116 տոկոսով՝ 998 000 դրամից դառնալով ավելի քան 2 միլիոն դրամ։
«Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր պաշտոնյայի պարագայում ինչպիսի բարձրացում է նախատեսվում, ինչ տրամաբանությամբ, այն ժամանակ, երբ այդ քննարկումները տեղի ունենան, և այդ նախագիծը արդեն շրջանառության մեջ կլինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասները կներկայացնի։
Երբ Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն և հանրային քննարկում կլինի, արդեն բոլոր հարցերը կհնչեցվեն, և պարոն Խաչատրյանը կպատասխանի։
Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը չեմ մասնակցել»,-ասաց նա՝ ոչ մի կերպ չպատասխանելով այն հարցին, թե արդյոք արդարացված է իր բարձր աշխատավարձը։