Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստան

Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ին՝ ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Երևան

Նոյեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Leave a Comment