Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։
Նախագծերով առաջարկվում է ընդլայնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) վերահսկողական հնարավորությունները՝ սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի իրացման դեպքերում հնարավորություն տալով արագ արձագանքել և վերահսկողական միջոցառումներ իրականացնել առանց տնտեսավարող սուբյեկտին նախապես ծանուցելու։
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և հանրային առողջության պաշտպանության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
Ի՞նչ է նախատեսվում
Նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ՍԱՏՄ-ին սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի իրացման դեպքերում արագ վերահսկողական միջոցառումներ իրականացնել։
Գործող ընթացակարգի համաձայն՝ մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման դեպքում վերահսկողական միջոցառումներ ձեռնարկելու համար անհրաժեշտ են տեսչական մարմնի հրամանը, տնտեսավարող սուբյեկտի ստորագրությունը և նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս ընթացակարգը ժամանակատար է, ինչի հետևանքով վերահսկողական միջոցառումները կարող են ուշանալ՝ նպաստելով աղտոտման աղբյուրների տարածմանը և մարդու կյանքի ու առողջության համար վտանգավոր հետևանքների առաջացմանը։
Ե՞րբ կկարողանա ՍԱՏՄ-ն միջամտել
Նախագծի համաձայն՝ տեսչական մարմինը հնարավորություն կունենա առանց տնտեսավարող սուբյեկտին նախապես ծանուցելու իրականացնել վերահսկողական միջոցառումներ, երբ առկա են սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի իրացման դեպքեր։
Նախաձեռնության հիմքում նաև այն հանգամանքն է, որ գործող օրենսդրությամբ սահմանված չեն ոչ անվտանգ սննդամթերքի օգտագործման հետևանքով առաջացած սննդային թունավորումների դեպքերում ՍԱՏՄ-ին տեղեկատվություն տրամադրելու և այդ դեպքերին տեսչական մարմնի արձագանքելու հստակ իրավական կարգավորումներ։
Նախագծի հեղինակների դիտարկմամբ՝ նման դեպքերը կարող են ահազանգ լինել սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խախտումների մասին և հիմք հանդիսանալ արագ վերահսկողական գործողությունների իրականացման համար։
Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվել են սննդային ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդություններ և սննդային թունավորումներ։
Առավել խոցելի խմբեր են համարվում 65 և բարձր տարիքի անձինք, երեխաները, հղիները, ինչպես նաև այլ հիվանդությունների պատճառով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ։
Նախագծի մշակումը պայմանավորված է նաև Կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 1.3 կետի կատարման անհրաժեշտությամբ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծերի ընդունման արդյունքում ՍԱՏՄ-ն հնարավորություն կունենա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի իրացման դեպքերում ավելի արագ և արդյունավետ վերահսկողական միջոցառումներ իրականացնել։
Ակնկալվում է, որ նոր կարգավորումները կնպաստեն վտանգավոր սննդամթերքի աղտոտման աղբյուրների վաղ բա