Թրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե զգուշացրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին, որ միգրացիան կարող է Ֆրանսիայի համար կործանարար հետևանքների հանգեցնել։

«Նա (Մակրոնը – խմբ.) լավ տղա է, իմ ընկերը։ Բայց ես նրան ասացի. «Դու միգրացիայի պատճառով կործանում ես քո երկիրը»», – ասել է նա New York Post-ի փոդքասթում։

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են Ֆրանսիա, որոնցից ոմանք ատում են այդ երկիրը, դրա բնակիչներին և մշակութային ժառանգությունը։

Թրամփը նշել է, որ նման իրավիճակ դիտվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական այլ երկրներում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նման դեպքեր տեղի չեն ունենում, քանի որ իր վարչակազմը թույլ չի տա, որ նման իրավիճակ ստեղծվի։

Leave a Comment