Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: 85 կգ քաշային կարգում հանդես եկան Ռաֆիկ Հարությունյանը և Մարտին Պողոսյանը։ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդ տեղը գրավեց B խմբում, իսկ C խմբում հանդես եկած Պողոսյանը գրանցեց 337 կգ արդյունք։
Առայժմ մեր ծանրորդներից ամենահաջողը հանդես է եկել Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ)։ Նա հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում, իսկ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) զբաղեցրել էր 18-րդ տեղը: Գոռ Սահակյանը (75 կգ) վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել։