Ընդգծվել է Երևանի և Մարսելի միջև ձևավորված ամուր կապերի կարևորությունը

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի գլխավորած պատվիրակության հետ։

Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Երևանի և Մարսելի միջև ձևավորված ամուր կապերի կարևորությունը և դրանք շարունակաբար ամրապնդելու անհրաժեշտությունը։

Նշվել է, որ ներկայում իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են հայ-ֆրանսիական մշակութային և կրթական կապերի զարգացմանը։

Leave a Comment