ԹՐԻՓՓ-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվի. փոխվարչապետ

2 Նոյեմբերի, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե ուզում են մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։

«Այդ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքում»,-ասաց փոխվարչապետը։

Leave a Comment