Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթում է Իլիանա Յոտովան

2 Նոյեմբերի, 2026

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեաթերթիկների մոտ 99 տոկոս հաշվարկի արդյունքում, նա ստացել է ձայների 57 տոկոսը։ Նրա մրցակից, վարչապետի նախկին պաշտոնակատար Անդրեյ Գյուրովը՝ 39 տոկոս։

Այս ընտրություններն աչքի են ընկել բավականին ցածր՝ 30 տոկոսից պակաս մասնակցությամբ։

Leave a Comment