Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է Իլիանա Յոտովան

Բուլղարիայի գործող նախագահի պաշտոնակատար Իլիանա Յոտովան հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 57.66 տոկոսը։ Նրա մրցակից՝ արևմտամետ ընդդիմության աջակցությունը վայելող Անդրեյ Գյուրովը, ստացել է 39.38 տոկոսը, գրում է BBC-ին։

Յոտովան հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության և բանակցությունների օգտին՝ դեմ արտահայտվելով Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։ Գյուրովը, հակառակը, պաշտպանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը։

Ընտրություններն անցկացվել են Սև ծովում անվտանգության լարվածության ֆոնին՝ առևտրային նավերի վրա անօդաչու սարքերի հարձակումներից հետո, որոնցում կասկածվում է Ռուսաստանը։

Բուլղարիայի նախագահի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, սակայն նա ներկայացնում է երկիրը միջազգային հարաբերություններում և զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Վերջնական ընտրական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի։

62-ամյա Յոտովան նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է այս տարվա հունվարին, նախկինում զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։

Ինչպես նշում է Financial Times-ը, Յոտովայի հաղթանակը կարող է Բուլղարիային ևս մեկ քայլով մոտեցնել Մոսկվային։

Leave a Comment