Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ կարդացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակը, սակայն դեռ չի պատասխանել դրան։
«Ես կարդացել եմ նամակը, բայց դեռ չեմ պատասխանել։ Տոնայնությունն ամբողջությամբ փոխվել է, և դա շատ լավ նշան է, որ, փառք Աստծո, իրանցի ժողովուրդն ամրագրել է իր հաղթանակն ու հզորությունը», — ասել է Ռեզային Իրանի պետական հեռուստատեսության եթերում։