«Բարսելոնան» աշխատում է ձախ պաշտպանի դիրքն ուժեղացնելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբը փորձում է գնել ՊՍԺ-ի աստղային խաղացող Նունու Մենդեշին։ Transfermarkt-ի գնահատականներով՝ պորտուգալացին աշխարհի ամենաթանկ ձախ պաշտպանն է՝ 80 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։
Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է կանխել Մենդեշի հնարավոր տեղափոխությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի հետ և խնդրել նրան չլքել փարիզյան ակումբը։
Սպասվում է, որ գործընթացին կմիջամտի նաև ՊՍԺ-ի նախագահը։ Նասեր Ալ-Խելաիֆին պատրաստ է զգալիորեն բարձրացնել Մենդեշի աշխատավարձը՝ նրան թիմում պահպանելու համար։