Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին


Հայաստանի ՆԳ նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։


Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն  հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։


ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը  նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։


ՆԳՆ

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment