Մոջթաբա Խամենեին հրամայել է զինված ուժերին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգել է զինված ուժերին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ նման արձագանքը չպետք է սահմանափակված լինի աշխարհագրական դիրքով։

«Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ռազմական հրամանատարներին հանձնարարել է հակառակորդի կողմից ցանկացած հնարավոր սպառնալիքին արձագանքել արագ, արդյունավետ և առանց աշխարհագրական սահմանափակումների»,-ասվում է Խամենեիի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Գերագույն առաջնորդն այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ։

Leave a Comment