Գերմանիայի քաղաքացին «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել է 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ալլա Վ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 05։30-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա ժամանման սրահում նկատել է, որ իր պայուսակից փաստաթղթեր և գումար են գողացել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ոստիկանները, մոտենալով Ալլա Վ․-ին, հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ պայուսակում, բացի փաստաթղթերից, եղել է նաև 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ջավադ Ն․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment