COP17․ կարևոր որոշում՝ ի նպաստ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ամրապնդման

COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ հաստատվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ այս որոշումը կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության գործում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությունն ու ավանդական գիտելիքների դերն ամրապնդելու ուղղությամբ։

Leave a Comment