Իտալիայում ցուցարարները 30 վրան են տեղադրել Կոլիզեումի մոտ

Ցուցարարները 30 վրան են տեղադրել Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումի մոտ գտնվող Fori Imperiali հրապարակում՝ բողոքելով կյանքի գնի աճի և անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների դեմ։

Նրանք բողոքում են բնակարանների և սննդի չափազանց բարձր գների, աշխատանքի հեռանկարների բացակայության և կառավարության՝ պաշտպանության ծախսերի դեմ։

Կոլիզեում տանող պողոտայում մնալու որոշումը կայացվել է նախորդ օրը՝ ուսանողական խմբերի և USB արհմիության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

Ցուցարարները մտադիր են վրանային ճամբարում մնալ մինչև կիրակի, երբ նախատեսված է նրանց հավաքը։

Ակտիվիստների խոսքով՝ իշխանությունները չեն խանգարում բողոքի ակցիային։

Leave a Comment