Հայաստանից՝ Էկվադոր․ COP18-ի հյուրընկալող երկիրն ընտրված է

COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

«Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,- նշել է Մաթևոսյանը։

Էկվադորում COP18-ը կանցկացվի 2028 թվականին։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17) անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում՝ Երևանում։ Սա բնապահպանական ոլորտի պատմական և խոշորագույն միջազգային միջոցառումն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որին մասնակցել են ավելի քան 15,000 պատվիրակներ աշխարհի 196 երկրներից: Համաժողովի գլխավոր կարգախոսն էր՝ «Գործողություն հանուն բնության» (Taking action for nature):

Համաժողովի տարբերանշան է ընտրվել Երևանյան կապույտ թիթեռը, որն էնդեմիկ տեսակ է և խորհրդանշում է տեղական բնության եզակիությունն ու խոցելիությունը:

Leave a Comment