Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Միջազգային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները։

Ինչպես հայտնում է «Haber Global» հեռուստաալիքը, հանդիպումը կայացել է G20-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում, թուրք-ամերիկյան հարաբերություններից և երկկողմ օրակարգի տարբեր հարցերից բացի, քննարկվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, իրավիճակը Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական պատերազմը և տարածաշրջանային այլ հարցեր։

Leave a Comment