Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից ապաքինվելուց հետո:
27-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում մասնակցել է «Գուռնիկի» դեմ Լեհաստանի առաջնության 13-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:
Բիչախչյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: Վահան Բիչախչյանը նախորդ անգամ հանդիպման մասնակցել էր օգոստոսի 2-ին:
Վնասվածքի պատճառով կիսապաշտպանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքը: