ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի երգչուհի Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հարցը։
«Դա լավ միտք է։ Կարծում եմ՝ պետք է մտածեմ դրա մասին», – ասել է Թրամփը պահպանողական ամերիկացի լրագրող Բենի Ջոնսոնին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Ջոնսոնն ինքը լավ կհամապատասխանի այդ պաշտոնին։
Հոկտեմբերի 25-ին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը կատակով առաջարկել էր Մինաժին նշանակել մամուլի նոր քարտուղար։
Ավելի վաղ Թրամփը, ըստ էության, առաջարկել էր, որ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան հրաժարական տա ընդամենը մեկ շաբաթ աշխատելուց հետո։ Այսպիսով, Զաքարիան պաշտոնում դիմացավ ընդամենը հինգ օր՝ գերազանցելով ԱՄՆ վարչակազմի նախկին հաղորդակցության տնօրեն Էնթոնի Սկարամուչիի 2017 թվականի ռեկորդը։