ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային «Patriot»-ի 500 հրթիռ վաճառելու գործարքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 500 հատ PAC-3 տեսակի «Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռ վաճառելու հնարավոր գործարքին։ Դրա արժեքը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար։

BBC-ի փոխանցմամբ՝ գործարքն ամբողջությամբ ֆինանսավորվելու է Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների և Կանադայի միջոցներով։ ԱՄՆ-ի ներկայացմամբ՝ վաճառքը կնպաստի Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը և Եվրոպայում անվտանգության ապահովմանը։

«Patriot» համակարգերի PAC-3 հրթիռները նախատեսված են, մասնավորապես, բալիստիկ հրթիռների որսման համար և համարվում են ռուսական բալիստիկ հարվածներից պաշտպանվելու արդյունավետ միջոցներից մեկը։

Leave a Comment