Ալինա Չարաևան դուրս եկավ Valle d’Aosta Ladies Open-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայում անցկացվող Valle d’Aosta Ladies Open մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր: Երրորդ մրցախաղում 24-ամյա թենիսիստուհին 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել իսպանացի Մարիա Բասոլսին (115-րդ ռակետ):

Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե: Եզրափակիչի ուղեգիրն Ալինա Չարաևա կվիճարկի աշխարհի 135-րդ ռակետ, ֆրանասիացի Էլզա Ժակմոյի հետ:

WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնում է 100-րդ տեղը:

Leave a Comment