Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը

Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիներին որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելուն, անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կդառնա ավելի հարմարավետ և թափանցիկ։

Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության կարևոր ուղղություններից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment